top of page

BUSINESS START

Բրենդինգ + մարքեթինգ ամբողջական փաթեթ նորաստեղծ բիզնեսների համար

Այս փաթեթը նախատեսված է նորաստեղծ բիզնեսների համար, որոնք ցանկանում են շուկա մտնել ոչ միայն լոգոյով, այլ հստակ դիրքավորմամբ, ամբողջական վիզուալ համակարգով և պատրաստի հաղորդակցման հիմքով։ Բրենդինգից մինչև ռազմավարություն և մեկնարկային քոնթենթ՝ մեկ համակարգված փաթեթում։

Տևողությունը՝ 60 օր
Արժեքը՝ 3.800.000֏ + ԱԱՀ

⚠️ Սահմանափակ առաջարկ

Այս պայմանները գործում են
միայն մինչև հուլիսի 1, 2026

circle.png

Ի՞նչ կստանաս 60 օր հետո

Էդուարդ Քանքանյանը՝ Business Start փաթեթի մասին: Ծանոթացեք փաթեթի մանրամասներին տեսանյութում:

Ի՞նչ եմ ես ստանում

Ամենակարևորը, ինչ անհրաժեշտ է քո բիզնեսը սկսելու համար

Ռազմավարություն

Բրենդ խորհրդատվություն Էդուարդ Քանքանյանի հետ. Բրենդի կառուցման հիմնական ուղղությունների շուրջ։

Բրենդի կոնցեպտի զարգացում. Գաղափարի տրանսֆորմացիան շուկայական լեզվի։

Դիրքավորման ընտրություն. Մրցակցային առավելությունների հստակեցում։

Go-to-Market ստրատեգիա. Շուկա մուտք գործելու քայլերի հաջորդականություն։

Բրենդինգ

Լոգոյի ստեղծում. 2 տարբերակ՝ հիմնված ռազմավարության վրա։

Վիզուալ ոճի մշակում. Գույներ, տառատեսակներ և գրաֆիկական էլեմենտներ։

Բրենդբուք. Բրենդի վիզուալ կիրառման ուղեցույց։

Բրենդի 5 ադապտացիա. Բրենդի կիրառումը իրական կրիչների վրա (օր.՝ այցեքարտ, շապիկ, պայուսակ և այլն)։

Մարքեթինգ և Քոնթենթ

Հաղորդակցության ռազմավարություն. բրենդի հաղորդակցման ուղղության և սոց. ցանցերում ներկայության սկզբունքների սահմանում։

Թվային ներկայության ապահովում. սոց. հարթակների կառուցվածքի, նկարագրության և հիմնական քոնթենթ ֆորմատների մշակում։

Մեկնարկային քոնթենթ ստրատեգիա. մեկնարկային շրջանի հրապարակումների և վիդեո ֆորմատների գաղափարների մշակում։

Մեկ տիպային քոնթենթի նկարահանման աջակցություն. գաղափարից մինչև վիզուալ իրականացում։

Աջակցություն

Իրավական աջակցություն. Ապրանքային նշանի գրանցման հայտի նախապատրաստում։

Արտաքին գովազդ. Օրենքի պահանջներին համապատասխան ցուցանակի դիզայն-նախագիծ։

Տեխնիկական աջակցություն. Տպագրական աշխատանքների և մարքեթինգային նյութերի պատրաստման աջակցություն։

Աշխատանքային փուլեր և վճարման կարգ

Առաջին փուլ

Օնբորդինգ.

Ճանաչողական հանդիպում, պայմանագրի կնքում և ստրատեգիկ սեսիա Էդուարդ Քանքանյանի հետ։

5 Օր

50% կանխավճար

Երկրորդ փուլ

Հետազոտություն և դիզայն.

Շուկայի ուսումնասիրություն, կոնցեպտների և կոնտենտ ուղղության մշակում։

30 Օր

-

Երրորդ փուլ

Կոնցեպտի հաստատում․

Կոնցեպտների ներկայացում, մեկ փուլով ուղղումների իրականացում և ֆայլերի պատրաստում։

15 Օր

25% միջանկյալ վճարում

Չորորդ փուլ

Հանձնում.

Ֆայլերի հանձնում, շուկա մուտքի վերջնական խորհրդատվություն և առաջին նկարահանման աջակցություն։

10 Օր

25% վերջնահաշվարկ

Փուլ

Գործընթաց

Տևողություն

Վճարում

Հավելյալ փաթեթներ

Եթե ձեր բիզնեսն ունի առանձնահատուկ պահանջներ կամ ավելի լայն մասշտաբներ, կարող եք համալրել հիմնական փաթեթը հետևյալ մասնագիտացված ծառայություններով.

Նեյմինգ

Բրենդի անվան մշակում՝ հիմնված բիզնեսի դիրքավորման, շուկայական միջավայրի և ապրանքային նշանի գրանցման հնարավորության վրա։

Արժեքը՝ սկսած 450.000֏ + ԱԱՀ
Փաթեթավորման դիզայն

Ապրանքատեսակի ֆիզիկական տեսքի մշակում՝ բրենդի ընդհանուր համակարգին համապատասխան (տուփեր, տարրաներ, պիտակներ)։ 

Միավորի արժեքը՝
սկսած 100.000֏ + ԱԱՀ
Կատալոգի /մենյուի դիզայն

Կատալոգի կամ մենյուի կառուցվածքի և վիզուալ տրամաբանության ամբողջական մշակում։

Արժեքը՝ սկսած 300.000֏ + ԱԱՀ
Տեխնիկական աջակցություն

Մատակարարների հետ աշխատանքների համակարգում, նմուշների և տպագրական գործընթացի վերահսկում։

Արժեքը՝ սկսած 750.000֏ + ԱԱՀ

Ո՞ւմ համար է նախատեսված այս փաթեթը

HoReCa և ռեստորանային բիզնես

Սրճարաններ, գաստրո-նախագծեր և սննդի կետեր, որոնց պետք է ուժեղ կոնցեպտ և վաճառող տեսք։

Ծառայությունների ոլորտ

Գեղեցկության սրահներ, կլինիկաներ, ստուդիաներ կամ խորհրդատվական ընկերություններ, որոնց անհրաժեշտ է ձևավորել վստահություն շուկայում։

Ռիթեյլ և օնլայն առևտուր

Հագուստի, աքսեսուարների կամ կոսմետիկայի բրենդներ, որոնք ցանկանում են հենց սկզբից ունենալ թանկ վիզուալ հաղորդակցություն։

Տեղական արտադրություն

Տեղական արտադրողներ, որոնք նպատակ ունեն ստեղծել մասշտաբավորվող բրենդ և դուրս գալ նաև միջազգային շուկա։

cover.jpg.jpeg

Մենք ստեղծում ենք բրենդներ

Ավելի քան 15 տարի Braind-ը կանգնած է Հայաստանի ամենախոշոր ու հաջողակ բրենդների թիկունքում։ Մենք օգնում ենք ընկերություններին ստեղծել սպառողների կողմից սիրված ու վստահված բրենդներ՝ համադրելով ռազմավարությունը, բրենդինգը, կոնտենտն ու մարքեթինգը:

քո բրենդը

bento-story-size-7.jpg.jpeg
Karas.png
bento-story-size-6.jpg.jpeg
bento-story-size-3.jpg.jpeg
470211789_18437528683078557_5571093194183985050_n.jpg
468595669_957765636385521_6361129491284783324_n.jpg
469088691_17986748015755813_6496532074939101846_n.jpg
DAN07455.jpg
blue-01-01.png

լավագույնների
շարքում

Պատրաստ ե՞ս սկսել

Քանի որ մենք աշխատում ենք սահմանափակ քանակությամբ բիզնեսների հետ՝ որակն ու անհատական մոտեցումը երաշխավորելու համար, խորհուրդ ենք տալիս ամրագրել ձեր տեղը նախապես։

Արժեքը՝ 3.800.000֏ + ԱԱՀ

Ամրագրելու կամ հարցերի համար՝

(011) 555 288 | +37441 555 288 WhatsApp 

bottom of page